‘
Այսօր նշվում է հայկական դրամի թողարկման 20-ամյակը:
Այս կապակցությամբ iLur.am-ը զրուցել է Բագրատ Ասատրյանի հետ, ով այդ լինելով Գերագույն Խորհրդի անդամ՝ իր անմիջական մասնակցությունն է ունեցել հայկական դրամի ստեղծման գործում:
Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը այսօր լրագրողներին հայտարարել է, որ Ճանապարհային ոստիկանությունը պետք է կիսի Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի պատասխանատվությունը:
Օրերս Տոկիոյի երկու գիտական ամսագրերում ճապոներեն լեզվով հրատարակվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայ հին թարգմանական գրականություն» գիրքը, որի հայերեն բնօրինակը լույս է տեսել դեռեւս 1984 թվականին:
Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` Հայոց ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ, մասնակցել է «Իմ Հայաստան» նոր երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին:
Հայ ազգային կոնգրեսը հարցապնդմամբ անդրադարձել է նաև առողջապահության ապահովագրության համակարգին:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տարածել է ՊՆ քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանին փոխանցվող տարածքների վերաբերյալ։
Սերժ Սարգսյանը այսօր մշակույթի նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին Վիեննայում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու ցանկություն է տեսել Ադրբեջանի նախագահի մոտ:
Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հայտարարություն է տարածել Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ՝ Վարդան Հարությունյանը:
Այսօր կրկին մարդաշատ ցույց էին կազմակերպել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի մասնաճյուղի աշխատակիցները, որոնց այս անգամ հանդիպել է ՀԷՑ տնօրենի անվտանգության գծով տեղակալ Զալատուխինը:
Այսօր դատավորների ընդհանուր ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում նշանակեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյանին, իսկ Արդարադատության խորհրդի անդամ՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանին:
Ուկրաինայում Հազարից ավելի մարդ է դուրս եկել փողոց՝ ընդդեմ ուկրաինական իշխանությունների՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը կասեցնելու որոշման:
Այսօր Թել-Ավիվում կայացած մամուլի ասուլիսում Շարլ Ազնավուրը հայտարարել է, որ եթե հայերն ու հրեաներն ապրել չուզենային, ապա մենք վաղուց կանհետանայինք երկրի երեսից: Շարունակություն կարող եք ընթերցել այստեղ:
Նոյեմբերի 22-ին մի քանի հազար պորտուգալացի ոստիկաններ երկրի խորհրդարանի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ աշխատավարձերի նվազման եւ աշխատատեղերի կրճատումների:
Այսօր 22-ամյա Նորվեգացի Սվեն Մագնուս Էեն Կարլսենը հռչակվեց շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն:
Չմոռանանք նաև iLur.am-ի օրվա մի մաս դարձած խմբագրականների մասին:
‘