‘
Ամերիկյան Contour Global ընկերությունը 180 միլիոն դոլար կներդնի Հայաստանի հիդրոէներգետիկայի զարգացման համար: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, այս մասին հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտը Վաշինգտոնում կայացած տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի ավարտից հետո:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆինանսավորումը մասամբ կիրականացնի արտասահմանում մասնավոր ներդրումների հարցերով ամերիկյան պետական կորպորացիան (OPIC): Ընդգծվում է, որ սա ամենախոշոր ներդրումն է Հայաստանի տնտեսության մեջ մասնավոր ամերիկյան ընկերության կողմից: Բացի այդ, խոսքն ԱՄՆ-ի առաջին ներդրման մասին է Հայաստանի համար շատ կարևոր էներգետիկ ոլորտում:
Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ կողմերը քննարկել են այցագրի գործընթացի լիբերալիզացման հարցը՝ ամերիկացիների համար առանց այցագրի ռեժիմ սահմանելու, իսկ Հայաստանի քաղաքացիների համար 10 տարով նախատեսված երկարաժամկետ այցագրեր սահմանելու նպատակով: Քննարկման մասնակիցների կարծիքով՝ դա կհանգեցնի երկկողմ առևտրի ընդլայնմանը և ներդրումների աճին:
‘