‘
Այս օրերին Հռոմում ընթանում է Եվրոպական երկրների ԱՕԿ-ների 42-րդ տարեկան համաժողովը: Համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ Հայաստանի ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Տարեկան համաժողովին նախատեսված է ընտրել ԵԱՕԿ-ի նախագահին:
Մինչ ընտրությունները, Հայաստանի և էստոնիայի ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներ Գագիկ Ծառուկյանն ու Նեյնար Սելին համագործակցության պայմանագիր են ստորագրել: Այս մասին ИА REGNUM-ին տեղեկացրել են էստոնիայի ազգային օլիմպիական կոմիտեից: Պայմանագրով նախատեսվում է, որ Հայաստանն իր մարզումային բազաները կտրամադրի էստոնացի մարզիկներին, մարզումային մեթոդիկայի փոխանակում կատարել, պայքարել դոպինգի դեմ և սպորտային բժշկության ոլորտներում:
Մանրամասները՝ «Կենտրոնի» տեսանյութում
‘