‘«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում միանալու քայլերթին’

804

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտարարություն է տարածել, որով կոչ է անում բռնությունը չհանդուրժող բոլոր անձանց միանալու այսօր կայանալիք քայլերթին:

Սույն թվականի նոյեմբերի 25-ին` ժամը 13:00-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կազմակերպում է քայլերթ` ազդարարելով Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի մեկնարկը:

Քարոզարշավն ուղղված է ամբողջ աշխարհի կանանց և աղջիկների նկատմամբ բռնության նվազեցմանը, կանանց իրավունքները բարձրաձայնելուն և նրանց ձայնը լսելի դարձնելուն:

Երթը կսկսվի Տերյան փողոցի` Ուսանողական այգուն հարող հատվածից, Հայաստանի ագրարային համալսարանի կողքից:

Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը սկսվում է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը և ավարտվում դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը: Այս 16-օրյակը ներառում է նաև այլ կարևոր օրեր. նոյեմբերի 29՝ Կանանց մարդու իրավունքների պաշտպանների միջազգային օր, դեկտեմբերի 1՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, դեկտեմբեր 6՝ Մոնթրեալի կոտորածի օր:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բռնությունը չհանդուրժող բոլոր անձանց միանալու քայլերթին:

Միասին կարող ենք կանխել բռնությունը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

Նախորդ հոդվածը‘Բեկում Ժնեւում. Իրանն ու գերտերությունները միջուկային ծրագրի հարցում հասել են համաձայնության’
Հաջորդ հոդվածը‘ Նոյեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ’