‘
ՀՀ վարչական դատարանում երեք առանձին վարույթների շրջանակում այսօր քննվում են ընդդիմադիր գործիչների դեմ ՀՀ ոստիկանության հայցերը: Բոլոր երեք դեպքերում ոստիկանության պահանջը նույնն է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկել: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Հոդվածն, ինչպես հայտնի է, վարչական պատասխանատվություն է նախատեսում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու դեպքերի համար:
Այսպես, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժինը հիշյալ պահանջը ներկայացրել է Վարդգես Գասպարիի, իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժինը՝ ՀԱԿ անդամ Արեն Մանուկյանի ու Եղիա Ներսեսյանի դեմ:
‘