‘Կոռուպցիայի պատճառով Ռուսաստանի Դաշնության բյուջեն կրել է 10 միլիարդ ռուբլու վնաս’

746

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ալեքսանդր Բուկսմանը հայտարարել է, որ դատախազական ստուգումների արդյունքում բացահայտված կորուպցիոն հանցագործությունների դեպքերն աճել են 4%-ով, իսկ զինդատախազների կողմից բացահայտված դեպքերը՝ 11%-ով:

Բուկսմանը նաև հայտարարել է, որ ստուգումների արդյունքում բացահայտված վնասը կազմել է 10 միլիարդ դոլար՝ յոթ անգամ ավելի շատ, քան նախորդ տարի:

ՌԴ գլխավոր դատախազի առաջին տեղակալը նշել է, որ կոռուպցիայի համար այս տարվա ընթացքում դատապարտվել են իրավապահ մարմինների 800 աշխատակիցներ: Նա նաև ընդգծել է, որ իրավապահ համակարգում կխստացվի հսկողությունը՝ սեփական շարքերում կոռուպցիոներներին բացահայտելու նպատակով, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սիրիացի իսլամիստների շարքերում հաշվվում է Թուրքիայի 500 քաղաքացի’
Հաջորդ հոդվածը‘Վիլնյուսում ընդունվելու է համատեղ հայտարարություն. Շարմազանով’