‘Եղանակ. Հայաստանում տաք ձմեռ է սպասվում’

2250

Հայաստանում տաք ձմեռ է սպասվում: Ինչպես հաղորդել է ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի վարիչի տեղակալ Գագիկ Սուրենյանը մամուլի ասուլիսում, դեկտեմբերին հանրապետությունում ջերմաստիճամը սպասվում է նորմային մոտ, իսկ տեղումները` նորմայից շատ: Ամենատաք օրերը կլինեն դեկտեմբերի առաջին տասնօրյակում. Ցերեկը մայրաքաղաքում սպասվում է մինչև 8-10 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում`  7-9 աստիճան, լեռնային շրջաններում` 4-6 աստիճան տաքություն: Առաջիկա 10 օրերին Երևանում օդի ջերմաստիճանը կլինի 2-4 աստիճանով նորմայից բարձր: Դեկտեմբերի երկրորդ և երրորդ տասնօրյակներում Հայաստանում առանձին օրերի կդիտվի ջերմաստիճանի նվազում: Համատարած կդիտվեն նորմայից շատ տեղումներ, լեռնային շրջաններում կձևավորվի հաստատուն ձնածածկույթ: Հունվարն ու փետրվարը կլինեն համեմատաբար տաք: Օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից 2-3 աստիճանով բարձր, սպասվում են տեղումներ: Քանի որ ձմռանը տաք է լինելու, չի բացառվում, որ Տավուշի և Սյունիքի, ինչպես նաև Արարատյան հարթավայրերում առանձին օրերի անձրև տեղա: Այսպիսով, ձմռանը, հատկապես, հունվարին և փետրվարին, ջերմաստիճանային ֆոնը կլինի կլիմայական նորմայից բարձր:

 

Նախորդ հոդվածը‘Մեդվեդևը հանձնարարել է «Ռոսատոմին» համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Ձեռքը ձեռք է լվում». Ռուս իրավապաշտպանները վերապատրաստվում են Հայաստանի ՄԻՊ-ի աշխատակազմում’