‘Մաքսանենգության դեպք՝ մաքսավորների մասնակցությամբ «Զվարթնոցում»’

909

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ  մաքսային ծառայության 4 աշխատակիցների թողտվությամբ  «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային հսկողության գոտու «Կարմիր ուղի» ընթացակարգով դուրս են բերվել 52 հատ IPhone և Sony Xperia մոդելի բջջային հեռախոսներ և 6 հատ Sony playstation տեսակի խաղային համակարգիչ: Հաղորդագրությունն՝ ստորև.

«2013 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության աշխատակիցները, Դուբայ-Երևան չվերթով ժամանող ուղևորների մաքսային հսկողությունն անցնելուց հետո, «Զվարթնոց» օդանավակայանի վարչական շենքին հարակից ավտոկայանատեղիում կանգնեցրել և ստուգման են ենթարկել նույն չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիներ (եղբայրներ) Արթուր Գագիկի Ավետիսյանի և Արմեն Գագիկի Ավետիսյանի ուղեբեռներն ու հագուստը, որտեղից հայտնաբերվել են մաքսային ծառայության աշխատակիցներ Ռոբերտ Գյոժգյանի, Արթուր Բաբայանի, Սարգիս Դանիելյանի և Բաբկեն Լևոնյանի թողտվությամբ առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված և «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային հսկողության գոտու «Կարմիր ուղի» ընթացակարգով դուրս բերված 52 հատ iPhone և Sony Xperia մոդելի բջջային հեռախոսներ և 6 հատ Sony playstation տեսակի խաղային համակարգիչ:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն»:

Նախորդ հոդվածը‘Իրավապահները Մայդանից ցրել են եվրաինտեգրացիայի կողմնակիցներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Երևանում դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ’