‘ԱԺ-ում առաջարկում են կենսաթոշակային բարեփոխումն անցկացնել պլեբիսցիտի միջոցով’

1187

Ազգային ժողովում արտահերթ կարգով մեկնարկել է ՀՅԴ խմբակցության ներկայացրած` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրենսդրական փաթեթի կիրառումը հետաձգելու վերաբերյալ քննարկումներ սկսելու մասին հայտարարության նախագծի քննարկումը:

Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ փաթեթի պարտադիր բաղադրիչը տնտեսապես, քաղաքականապես, իրավական տեսանկյունից եւ սոցիալական համերաշխության առումով չի բխում հանրության շահերից:

Ներկայացնելով կենսաթոշակային բարեփոխումների պատմությունը` Մինասյանը նշեց, որ 2003-ից ի վեր ընթացող քննարկումների հիմնական վիճելի հարցը հենց պարտադիր բաղադրիչն էր:

«Կենսաթոշակային համակարգում առկա պրոբլեմներն են, նախ` աշխատողների եւ թոշակառուների միջեւ համերաշխությունը: Միջազգայի փորձը ցույց է տալիս, ր 3 աշխատողին պետք է բաժին ընկնի 1 թոշակառու, այնինչ Հայաստանում մեկ թոշակառուին բաժին է հասնում մեկից պակաս աշխատող: երկրորդը` աշխատավարձի եւ ստացվող թոշակի անհամաչափ հարաբերակցությունն է: Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ կենսաթոշակը աշխատավարձի 40 տոկոսից պակաս չպետք է լինի, այնինչ Հայաստանում 18-20 տոկոս է կազմում», — նշեց պատգամավորը:

Նրա խոսքով, կառավարությունն այս փաթեթով փաստորեն ընդունում է, որ Հայաստանում 2050-ին 1,5 միլիոն մարդ է լինելու, ընդ որում, ծերերը կազմելու են բնակչության 20 տոկոսը: Ըստ Արծվիկ Մինասյանի, կառավարությունը դեմոգրաֆիական խնդիրը լուծելու փոխարեն ընդառաջ է գնում այդ խնդրի սրացմանը:

Արծվիկ Մինասյանը նշեց նաեւ, որ ընդունված փաթեթը չի լուծում նաեւ հռչակված նպատակը` տնտեսության աշխուժացումը, որովհետեւ կուտակային միջոցները կառավարելու են արտասահմանյան ընկերությունները: «Արտահանում ենք միջոցները` Հայաստանում պահելու փոխարեն», — նշեց նա:

Հիմնական խնդիրներից մեկն էլ, ըստ պատգամավորի, համակարգի անհամապատասխանությունն է Սահմանադրության 31 հոդվածին, որը սահմանութմ է սեփականությունը ինքնուրույն տնօրինելու քաղաքացու իրավունքը:  

Արծվիկ Մինասյանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ պարտադիր կուտակային ֆոնդիւ պահումը ոչ թե աշխատավարձի 5-10 տոկոսն է կազմում, այլ փաստացի` շատ ավելին, քանի որ պահումներից բացի եկամուտից հանվում են նաեւ հարկերը:  

Մարդը, որի նվազագույն եկամուտը հացի խնդիր է լուծում, իրեն պաևրտադրում ենք խնայողություն անել: Դա անմարդկային մոտեցում է, որը չի կարող հօգուտ քաղաքացիների աշխատել: Մենք ունենալու ենք հերթական ձախողված փորձը եւ խթանելու ենք ստվերային տնտեսությունը», — հայտարարեց պատգամավորը` առաջարկել կառավարությանը, Կենտրոնական բանկին եւ ԱԺ համապատասխպան հանձնաժողովներին` քննարկել օրենքի գործողությունը առնվազն մեկ տարով հետաձգելու հարցը եւ փաթեթը դնել  համաժողովրդակնա հարցման:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից հայտարարեց, որ միանում է նախաձեռնությանը: Նա նշեց, որ անհրաժեշտ է թույլ տալ քաղաքացուն` ինքնուրույն տնօրինել սեփականությունը, մանավանդ, որ հանրությունը չի վստահում կառավարության նախաձեռնություններին: Զոհրաբյանը նույնպես ընդգծեց հանրության համար նմանատիպ կարեւորագույն որոշումները ընդունել` հաշվի առնելով ժողովրդական հարցման` պլեբիսցիտի միջոցով:

Նախորդ հոդվածը‘Երթի մասնակիցները սպասում են բերման ենթարկված ակտիվիստների ազատ արձակմանը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի եկեղեցիների առաջնորդները դատապարտում են ուժի գործադրումը Մայդանում ‘