‘
Սիրիայի ազգային ավիափոխադրող ընկերության օդանավով Երևանից Հալեպ քաղաք մեկնած հայերը ընկել են Սիրիայի ազատբանակայինների կրակահերթերի տակ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Քանի որ դեպի Հալեպ հիմնական ճանապարհը փակ է, օդաչուները որոշել են այլ ճանապարհով վայրէջք կատարել Հալեպում և ընկել են Սիրիայի ազատբանակայինների կրակահերթի տակ: Ըստ ԱԳՆ տեղեկությունների՝ սպանվել է 4, վիրավորվել՝ 10 հայ:
Զոհվածների անունները հայտնի են՝ Հարութ Սուվարյան, Արսեն Փեփեջյան, Հրաչ Փեփեջյան և Մեսրոպ Աճեմյան:
‘