‘ Կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Ռոբերտ Տիգրանյանը’

1017

Երեկ կյանքից հեռացավ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Ռոբերտ Տիգրանյանը:

ՀՀ վաստակավոր գործիչը ծնվել է10. 05. 1937թ.: 1963 թ. ավարտել է Հայկական պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը:

1963-ից. աշխատել է ,,Սևան” Գյուղական Մարզական Ընկերությունում՝ սկզբում որպես հրահանգիչ, այնուհետ՝ ուսումնասպորտային բաժնի վարիչ:
1967թ. ընտրվել է ,,Սևան” ԳՄԸ Հանրապետական Խորհրդի նախագահի տեղակալ:
1990-ից  ընտրվել է,,Սևան” ԳՄՀԿ Հանրապետական Խորհրդի նախագահ և մինչ ի մահ  աշխատում էր այդ պաշտոնում:

Ռոբերտ Տիգրանյանին 1961 թ. շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում, 1970 թ.-ին՝ ՀՀ վաստակավոր մարզիչի կոչում:

2006 թ. ին Ռ. Տիգրանյանն արժանացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչի կոչմանը և պարգևատրվել  Հանրապետության նախագահի պատվոգրով:
2010 թ. պարգևատրվել է ՀԱՕԿ-ի Ոսկյա շղթայով:

Նախորդ հոդվածը‘Հայաստանցի ոստիկաններն իրենց «դրական փորձով» կիսվել են ուկրաինական միլիցիայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Արմավիրում ուսուցչուհուն ազատել են ԲՀԿ անդամ լինելու պատճառով (ձայնագրություն)’