‘
«Gazprom mafia» անվամբ Twitter-ի օգտատերը նախապես տեղեկացված էր եղել Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքների մասին և դրանք հրապարակել էր դեռ դեկտեմբերի 13-ի :
Նշենք, որ վիճակահանությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մինչդեռ դեկտեմբերի 13-ի հրապարակած բոլոր 8 զույգերը համընկել են այսօրվա զույգերի հետ:
Օգտատերը նշել է, որ արդյունքներն իրեն նախապես ուղարկել էր «Գազպրոմ»-ում աշխատող իր աղբյուրը: Նա նշում է, որ այդ քայլին գնացել է ֆուտբոլը կեղծիքներից զերծ պահելու նպատակով:
Օգտատերը նաև նշել է, որ «Գազպրոմ»-ը ֆինանսավորում է ՉԼ-ում հանդես եկող 3 ակումբների՝ «Զենիթ»-ին, «Շալկե»-ին ու «Չելսի»-ին՝ փորձելով այդ ակումբների համար ստեղծել հնարավորինս նպաստավոր պայմաններ:
Քիչ առաջ Gazprom mafia օգտատերը խոստովանել է, որ մոլորության մեջ է գցել ԶԼՄ-ներին՝ նախորոք հրապարակելով հնարավոր զույգերի մոտ 50 տարբերակ և վիճակահանությունից հետո հեռացրել բոլոր սխալ զույգերը:
Dortmund will play Zenit
— Gazprom mafia (@gazprom_mafia) 13 декабря 2013
Bayern Munich will play Arsenal
— Gazprom mafia (@gazprom_mafia) 13 декабря 2013
Real Madrid will play Shcalke 04
— Gazprom mafia (@gazprom_mafia) 13 декабря 2013
Chelsea will play Galatasaray
— Gazprom mafia (@gazprom_mafia) 13 декабря 2013
I’ve just postetd all the possible pairs (about 50 of them) and then deleted the wrong ones
— Gazprom mafia (@gazprom_mafia) 16 декабря 2013
‘