‘
Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է դեկտեմբերի սկզբին Երեւանում ստորագրված գազային երեք պայմանագրերի վերաբերյալ իր եզրակացությունները: Երեք եզրակացություններում է, ՍԴ-ն, բնականաբար, որեւէ հակասահմանադրական դրույթ չի հայտնաբերել:
Ավելին, «Ազատության» ռ/կ-ի փոխանցմամբ, ՍԴ-ն այսօր շատ արագ է քննեց այդ համաձայնագրերի սահմանադրականության հարցը. դատարանի անդամները խորհրդակցական սենյակում ընդամենը րոպեներ են անցկացրել` որոշումն արագ հրապարակելու համար:
Հիշեցնենք, որ վաղը հրավիրված է ԱԺ արտահերթ նիստ, որտեղ պետք է քննարկվեն նաեւ հիշյալ պայմանագրերը: Հայկական կողմի շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի 20 տոկոս բաժնեմասի ռուսական կողմին վաճառելու վերաբերյալ պայմանագիրը պետք է կնքվի մինչեւ 2014-ի հունվարի 17-ը:
‘