‘Տարոն Մարգարյանի «պաշտպանությանը» լրագրողներին խոչընդոտում էր ՀՀԿ Երիտխորհրդի անդամը. Փաստեր ‘

4761

Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր` դեկտեմբերի 26-ին, ժամը 14-ին, տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության «պաշտպանությունը» տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար: Ինչպես բազմիցս հաղորդել են համալսարանի ներկայացուցիչները, լրագրողները նույնպես կարող են ներկա գտնվել պաշտպանությանը: Սակայն լսարանի մուտքը,  որտեղ պետք է տեղի ունենա թեզի «պաշտպանությունը», արգելափակել են ինչ-որ անհայտ երիտասարդներ և խոչընդոտում են լրագրողների աշխատանքը` ծաղրելով, հայհոյելով եւ իրենց լկտի պահելով:

Պարզվում է, սակայն, որ երիտասարդներն այնքան էլ անհայտ չեն: Նրանցից, մեկն օրինակ, պարզվում է ՀՀԿ երիտասարդ խորհրդի անդամ, (ղեկավար ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյան), Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար, եւ վերջապես տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանն է: Ասել է թե՝ Տարոն Մարգարյանի կուսակիցը: Փաստորեն, լրագրողների մուտքը փակելու համար Տարոն Մարգարյանը գործի է դրել Հանրապետականներին: 

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ում կվիճարկվեն «գազային համաձայնագրերն» ամբողջությամբ` բանակցումից մինչեւ վավերացում’
Հաջորդ հոդվածը‘2013-ի «լավագույն» հակագովազդները’