‘Պատերազմի մասնակիցը Ադրբեջանում ինքնահրկիզման է դիմել’

1024

Ղարաբաղյան պատերազմի վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ Զաուր Հասանովը երեկ Բաքվի կենտրոնում՝ Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիայի շենքի դիմաց ինքնահրկիզման է դիմել: Հասանովն այդ քայլին դիմել է 1995թ. իրեն պատկանող սրճարանից զրկվելու պատճառով: Հասանովին հաջողվել է փրկել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Հասանովի հայրը contact.az-ին հայտնել է, որ իրենց ընտանիքին պատկանող սրճարանը ոչնչացվել է ոստիկանության 20 աշխատակիցների կողմից, չնայած այն բանի, որ վարձակալության ժամկետը լրանում էր 2015թ.:Սրաճարանը ինքնահրկիզվողի հինգ հոգանոց ընտանիքի գոյատևման միակ միջոցն էր, սրճարանը փրկելու՝ Հասանովի բոլոր ջանքերը մատնվել են անհաջողության, որից հետո նա որոշել է դիմել այդ ծայրահեղ քայլին:

Նախորդ հոդվածը‘Էրդողանը «թափ է տալիս» կառավարությունը’
Հաջորդ հոդվածը‘2013 թվականին սիգի պաշարները Սևանում 50 անգամ ավելացել են’