‘
Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում երկիրն ամբողջովին կդադարեցնի նավթի արտահանումը: Այս մասին այսօր հայտարարել է Իրանում նավթի գերատեսչության ղեկավար Ռոստամ Քասեմին, որը մասնակցում է ԱՄԷ-ում անցկացվող միջազգային էներգետիկ կոնֆերանսին:
«Մենք այնպիսի ծրագիր ունենք, որը թույլ է տալիս արտաքին շուկաներում նավթի վաճառքից եկամուտների բացակայության դեպքում բավարար մակարդակի պահել տնտեսությունը»,- ընդգծել է Իրանի կառավարության ներկայացուցիչը:
‘