‘«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը սկսում է իր 15-րդ hոբելյանական տարին’

1308

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը սկսում է իր 15-րդ hոբելյանական տարին: Հունվարի 13-16 կանցկացվի «Քշիշտոֆ Պենդերեցկու Օրերը Հայաստանում»` նվիրված դարի ականավոր կոմպոզիտոր, հայկական ծագում ունեցող Պենդերեցկու 80-ամյա հոբելյանին: Չորս համերգների ընթացքում օտարերկրյա առաջատար մենակատարների և Հայաստանի լավագույն կատարողների մասնակցությամբ կհնչեն կոմպոզիտորի երկու տասնյակից ավելի ստեղծագործություններ: Հունվարի 16-ին՝ եզրափակիչ տոնական համերգին, Քշիշտոֆ Պենդերեցկին կղեկավարի Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը` ներկայացնելով իր նոր կոնցերտի առաջին կատարումը: 

«Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում»
13-16 հունվարի, 2014
Նվիրված Պենդերեցկու 80-ամյակին
 
Հունվարի 13, Արամ Խաչատրյան համերգասրահ, 19:00
 
Սերենադ լարայինների համար
Կոնցերտ թավջութակի, լարայինների, հարվածայինների և չելեստայի համար
Սիմֆոնիա թիվ 4
Պետական երիտասարդական նվագախումբ
Բարտոշ Կոզիակ, թավջութակ
Դիրիժոր` Սերգեյ Սմբատյան
 
Հունվարի 14, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, 19:00
 
Երեք մանրանվագ կլառնետի և դաշնամուրի համար
Սյուիտ թավջութակի համար
Լարային տրիո
Violoncello totale սոլո թավջութակի համար
Սոնատ ջութակի և դաշնամուրի համար
Կվարտետ կլառնետի և լարային տրիոյի համար
 
Լուսինե Հարությունյան, ջութակ
Անի Կարապետյան, ջութակ
Յանա Դարյան, ալտ
Արամ Թալալյան, թավջութակ
Արթուր Ավանեսով, դաշնամուր
Ջուլիետա Վարդանյան, դաշնամուր
Դարկո Բռլեկ, կլառնետ
 
Հունվարի 15, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, 19:00
 
Երեք պիես բարոկկո ոճով (“Սարագոսայում գտնված ձեռագիրը” ֆիլմից)
 
Ադաջետտո ֆլեյտայի և լարայինների համար
Սինֆոնիետտա լարայինների համար
Սինֆոնիետտա թիվ 2 ֆլեյտայի և լարայինների համար
Missa Brevis
Ize Heruvimi
De Profundis
Agnus Dei
Ecloga VIII
 
Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Մասսիմո Մերչելլի, ֆլեյտա
Դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
“Հովեր” կամերային երգչախումբ
Խմբավար` Սոնա Հովհաննիսյան
 
Հունվարի 16, Արամ Խաչատրյան համերգասրահ, 19:00
 
Սիմֆոնիա թիվ 2
De Natura Sonoris թիվ 3
Concerto Doppio ջութակի և ալտի համար
 
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ
Ագատա Շիմչևսկա, ջութակ
Ռոբերտ Կաբառա, ալտ
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
Դիրիժոր՝ Քշիշտոֆ Պենդերեցկի


Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով դատախազը սեփական դիմումով ազատվել է աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Շախմատի թիմային առաջնությունները 2015 թ. անց են կացվելու Երևանում’