‘Բանգկոկում գնդակահարել են ցուցարարների ճամբարը, կա 7 վիրավոր’

830

Յոթ մարդ վիրավորվել է, նրանցից մեկը՝ ծանր, երբ շաբաթ առավոտյան գրոհայինները կրակ են բացել հակակառավարական ցույցերի մասնակիցների ճամբարի ուղղությամբ: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, Ժողովրդավարության հուշարձանի մոտ գտնվող ցուցարարների ճամբարը հունվարի 11-ի գիշերը երկու անգամ հարձակման է ենթարկվել անհայտ մարդկանց կողմից: «Երկու փոխհրաձգություն է տեղի ունեցել վաղ առավոտյան քաղաքի կենտրոնի զբոսաշրջային գոտում: Մենք դեռ հետաքննում ենք, թե ովքեր են մասնակցել հրաձգությանը»,- լրագրողներին տեղեկացրել է ազգային ոստիկանության ղեկավարը:

Միջադեպը տեղի է ունեցել Բանգկոկից դուրս կառավարության կողմնակիցների և ցուցարարների միջև երեկ երեկոյան ծայր առած զանգվածային բախումներից հետո, որոնց հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել:

Բանգկոկում անցյալ տարվա հոկտեմբերից սկիզբ առած զանգվածային հուզումների արդյունքում զոհվել է ութ մարդ, գրեթե չորս հարյուրը վիրավորվել են, փոխանցում է MIGnews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Քնի հաշվին ինտերնետում «թափառելը» կարող է հանգեցնել ճարպակալման և հիշողությանն առնչվող խնդիրների’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ. Տեսնել Նիագարայի ջրվեժը, քանի դեռ այն չի հալվել (ֆոտոշարք, վիդեո)’