‘Համացանցում է հայտնվել «Բերկուտի»՝ ցուցարարներին ծեծող աշխատակիցների ցանկը’

921

Համացանցում է հայտնվել ուկրաինական միլիցիայի  հատուկ նշանակության «Բերկուտ» ստորաբաժանման այն աշխատակիցների ցուցակը, ովքեր մասնակցել են բողոքի ցույցերի մասնակիցների ծեծուջարդին: Ցուցակը հրապարակվել է Bandosam.net կայքում:

Փաստաթղթում, բացի «Բերկուտի» մարտիկների անուններից, նշվում են նաև նրանց ծննդյան թվերը և ծառայության վայրերը: Կայքի վարիչները հայտարարել են, որ առայժմ, մարդասիրական մղումներից ելնելով, չեն հրապարակում տվյալներն ամբողջությամբ, սակայն իրենց իրավունք են վերապահում դա անել, եթե բռնությունները շարունակվեն:

Ցուցակում ընդգրկված է երեք հազար անուն, սակայն կայքը վարողները նշում են, որ այն դեռ լիակատար չէ և հետագայում կլրացվի: Բացի այդ, նշվում է, որ ցուցակում հիշատակվող մի քանի մարտիկներ 2013 թ. դեկտեմբերի դրությամբ արդեն չեն ծառայել «Բերկուտում»: Հիշեցնենք, որ «Բերկուտի» մասնակցությամբ վերջին աղմկալի միջադեպը տեղի է ունեցել հունվարի 10-ին, երբ նրանք ուժ էին կիրառել բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ, ծեծի էին ենթարկել Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոյին, որը գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Իրաքը սպառնում է պատժամիջոցներ կիրառել քրդական ինքնավարության նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Շնորհավորանքի ու մեծարանքի խոսքի փոխարեն’