‘
Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի պաշտպանները Հատուկ քննչական ծառայություն միջնորդություն են ներկայացրել կարճել Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործը և պատասխանատվության ենթարկել Կիվիրյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկանին:
«Յուրաքանչյուր իրավաբան, ով մի քիչ իրավաբանության հետ կապ ունի, կասեր, որ այդ հոդվածով հնարավոր չէր մեղադրանք առաջադրել Արգիշտի Կիիվիրյանին։ Ինչ վերաբերում է 316 հոդվածին, ապա այն վիճարկելի է, այսինքն՝ փաստերի հիման վրա պետք է հիմնավորվի 316 հոդվածի՝ իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության փաստն առկա՞ է, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ անպայման գործը կուղարկեն դատարան և կփորձեն ակնհայտ դատական ակտ պոկել դատարանից»,- a1+-ի հետ զրույցում նշել է Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
‘