‘
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին պաշտոնական Անկարան ավելի հաճախ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում կձևացնի: Դեկտեմբերի 20-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Դժբախտաբար, հայկական սփյուռքն այսօր գործում է անջատ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դա հիանալի հասկանում է և փորձում օգտվել դրանից, սփյուռքի ոչ մեծ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպելով աշխարհի տարբեր երկրներում, իսկ այնուհետև փորձում է մոլորության մեջ գցել համաշխարհային հանրությանը, թե իբր հայ-թուրքական հարաբերություններում առաջըթնաց է արձանագրվել», — ընդգծել է թուրքագետը:
‘