‘Սիրիայի իշխանությունը և ընդդիմությունը մոտեցել են անցումային կառավարության հարցի քննարկմանը’

897

Սիրիայի Ընդդիմադիր հեղափոխական ուժերի ազգային դաշինքի ներկայացուցիչ Լուայ Սաֆին առաջընթաց է աևձանագրել Ժնևի բանակցություններում, հաղորդել է РИА Новости-ն: Նրա խոսքով՝ կառավարական պատվիրակության անդամները և ընդդիմությունն առաջին անգամ մոտեցել են անցումային կառավարություն ստեղծելու խնդրին:

Նախօրեին «Ժնև-2»-ի շրջանակներում երեկոյան հանդիպումները չէին կայացել, քանի որ բանակցությունները փակուղի էին մտել: Բացի այդ՝ երեքշաբթի Սիրիայի ԱԳՆ-ն մեղադրել էր ԱՄՆ-ին՝ «Ժնև-2»-ը տապալելու փորձի մեջ, հաղորդում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Անկասելի «սաքուլիկը». Տարոնի «պաշտպանության» պաշտպանը Ս. Սարգսյանի հաշվին գործուղում է շահել. Aravot.am’
Հաջորդ հոդվածը‘Ֆելդմարշալ աս-Սիսին՝ Եգիպտոսի շոկոլադե նախագահը’