‘
Վերջերս Կահիրեի իշխանությունները ձերբակալել են «Ալ-Ջազիրա» հեռուստատեսության 20 աշխատակիցների, ովքեր մեղադրվում են ազգային անվտանգության տեսակետից վտանգավոր ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու կամ նրանց օժանդակելու մեջ: 20 լրագրողներից 4-ը հանդիսանում են այլ երկրների քաղաքացիներ:
Այս դեպքը պատմության մեջ առաջինն է, երբ լրագրողներին մեղադրում են ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Ի պատասխան՝ «Ալ-Ջազիրան» հերքել է իր լրագրողների մասնակցությունը ահաբեկչական խմբավորումներին եւ պահանջում է ազատ արձակել նրանց:
Ձերբակալությունը բողոքի ալիք է բարձրացրել իրավապաշտպանների եւ լրագրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների շրջանում: Հայտնում է Washington Post-ը:
‘