‘
77-ամյա հայ «դիվերսանտի» գերավարումը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարարության նկատմամբ մի շարք հարցեր է առաջացրել:
Հունվարի 28-ին Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջայանը, չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր սահմանը և հայտնվել Ադրբեջանի Թովուզի շրջանում: Համայնքի ղեկավար Ալիբեյլիի խոսքերով, գյուղացիներն ադրբեջանցի զինվորների օգնությամբ բռնել են ծերունուն, նստեցրել ավըոմեքենա և ուղարկել Բաքու:
Դրանից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իսկույն հայտարարություն տարածեց, որտեղ Խոչայանը բնութագրվեց որպես հայկական հետախուզա-դիվերսիոն խմբի անդամ: Սակայն, այն բանից հետո, երբ Զաքիր Հասանովի գերատեսչության նկատմամբ սկսեցին ակնհայտորեն ծիծաղել նույնիսկ Ադրբեջանում, Խոջայանը հայտարարվեց որպես «դիվերսիոն խմբին կցված ուղեկցող»:
Մեկնաբանելով այս ամենն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, ադրբեջանական ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն այն համարեց ծիծաղելի: Նրա գնահատականերով, զառամյալ, անզեն, առողջության հետ պրոբլեմներ ունեցող Խոջայանը ոչ մի առնչություն չունի դիվերսանտների հետ: Ընդ որում, միջադեպը մի շարք հարցեր է առաջացրել փորձագետի մոտ: Մասնավորապես, անհասկանալի է, թե ինչու Խոջայանին գերի են վերցրել սովորական գյուղացիները, այլ ոչ թե այդ տարածքում ծառայող ադրբեջանցի զինվորականները:
«Եթե 77-ամյա ծերունին այդպես հեշտությամբ կարողացել է հատել սահմանը, ապա հատուկ պատրաստվածություն ունեցող հայկական զինվորականներն ավելի հեշտությամբ կարող են ներթափանցել Ադրբեջանի տարածք, անգամ հասնել մինչև Բաքու, հեշտությամբ իրականացնել դիվերսիաներ ու վերադառնալ ետ»,-հայտարարել է Ջաֆարովը:
‘