‘Խոշոր հրդեհ Ալրաղացում. այրվել է 720 քմ տարածք’

909

Փետրվարի 2-ին, ժամը 22.20-ին ԱԻ նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արմաշ գյուղի ալրաղացում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.43-ին, մարվել` 00.24-ին:
Պարզվել է, որ Այգեգործների թիվ 1 հասցեում գտնվող «Մանանագրեյն» ՍՊԸ-ի ալրի պատրաստի արտադրանքի պահեստում (720 քմ) այրվել է մոտ 1300 պարկ ալյուր:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ ՄԽ համանախագահ. Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերն արժանի են բանակցությունների սեղանի շուրջ լինելու’
Հաջորդ հոդվածը‘Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ’