‘Ուղևորափոխադրումների ծավալը Հայաստանում 2013 թվականին նվազել է 3.1%’

933

Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2013 թվականին տարեկան կտրվածքով աճել է 1,9 %, մինչև 12.323 հազ. տոննա, նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:

Երկաթուղային բեռնափոխադրումներն անցյալ տարի կրճատվել են 5.3%, մինչև 3 275.2 հազտոննա, ավտոմոբիլային փոխադրումներն աճել են 7%, մինչև 7319,6 հազ տոննա, օդային փոխադրումները նվազել են 15.4 %, մինչև 10.4 հազ.տոննա: Հիմնական գազատարով հանրապետություն է ներկրվել 1 717.8 հազ տոննա բնական գազ, ինչը 3,6 % պակաս է, քան 2012 թվականին: Բեռնափոխադրումների շրջանառությունը նվազել է 1,3%, մինչև 4 101.7 մլն տոննա/կմ:

Ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում նվազել են 3.1%, մինչև 240751.1 հազ.մարդ: Այդ թվում, երկաթուղային տրանսպորտով փոխադրումները նվազել են 24.7%, մինչև 415,4 հազ.մարդ: Ավտոմոբիլային փոխադրումները նվազել են 3.4%, մինչև 217863.9 հազ.մարդ: Օդային ուղևորներափոխադրումները նվազել են 0.3 %, մինչև 1 758.3 հազ.մարդ: Հայկական ավիաընկերություններ կրճատել եբ ավիափոխադրումները 80,5%, մինչև 78 հազ ուղևոր:

Նախորդ հոդվածը‘Նաոմի Ուոթս. Կյանքի օրենքները’
Հաջորդ հոդվածը‘Վարչական վերաքննիչ դատարանը մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը՝ Սերժ սարգսյանի գոծողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին’