‘Ռազմական ծախսերի ծավալով Ռուսաստանն աշխարհում երրորդ տեղում է’

870

Գանձարանից կատարված հսկայական ներդրումների շնորհիվ ռազմական ծախսերի ծավալով Ռուսաստանն աշխարհում գրավել է երրորդ տեղը՝ առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից և Ճապոնիայից: Այդ մասին վկայում են HIS Jane’s  հետազոտական կազմակերպության ամենամյա զեկույցի տվյալները, հաղորդում է The Telegraph-ը:

«Առաջիկա երեք տարիների ընթացքում ՌԴ-ի պաշտպանական ծախսերը մեծանալու են 44 %-ով,- ասվում է զեկույցում:- ՌԴ պետդումայի կողմից հավանության արժանացած նախագծի համաձայն՝ երկրի պաշտպանական ծախսերը 2013 թ. 68 միլիարդ դոլարից կաճեն մինչև 98 միլիարդ դոլար՝ 2016 թ.»:

Պաշտպանական ծախսերի ծավալով առաջնությունը պահպանում է ԱՄՆ-ն. 2013 թ. Վաշինգտոնի ռազմական բյուջեն կազմել է 582,4 մլրդ դոլար: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 139,2 մլրդ, երրորդում Ռուսաստանը՝ 68,9 մլրդ, չորրորդում Մեծ Բրիտանիան՝ 58,9 մլրդ, հինգերորդում Ճապոնիան՝ 56,8 մլրդ, վեցերորդում Ֆրանսիան՝ 53,1 մլրդ:

Ընթացիկ տարում մի քանի երկրների ռազմական բյուջեները կաճեն առաջին անգամ՝ վերջին հինգ տարիների ընթացքում: HIS-ը նշում է, որ, օրինակ, Սաուդյան Արաբիայի ռազմական բյուջեն վերջին 10 տարիներին եռապատկվել է, իսկ Չինաստանի ռազմական ծախսերը 2015 թ. ավելին կլինեն, քան Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի պաշտպանական ծախսերը՝ միասին: Ընդ որում՝ 2015 թ. ՌԴ-ի և Չինաստանի ռազմական բյուջեներն իրենց ծավալներով կգերազանցեն Եվրամիության ծախսերը, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Մոլդովայի մի մասը պաշտպանում է Մաքսային միություն մտնելու գաղափարը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’