‘
Քննիչները պարզում են Մոսկվայի հյուսիսում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերված տղամարդու մահվան հանգամանքները: Պարզվել է, որ սպանվածը՝ քրեական աշխարհում ամուր կապեր ունեցող, ծագումով Վրաստանից, էթնիկ ադրբեջանցի, նախկինում բազմիցս դատապարտված 41-ամյա տղամարդը, «համարվում էր հանցավոր խմբավորումների ակտիվ անդամներից մեկը», ուստի քննիչները, նախ և առաջ, մշակում են քրեական միջավայրում ազդեցության ոլորտների բաժանման վարկածը:
Իրավապահ մարմինների հաղորդման համաձայն՝ տղամարդը սպանվել է վեց գնդակով:
Ի դեպ, այս հանցագործությունը պատկանում է, այսպես կոչված՝ ոչ ակնհայտ հանցագործությունների թվին, որոնցից բացահայտվում է մոտավորապես կեսը: Մինչդեռ կենցաղային մակարդակում համանման հանցագործությունները բոլորն են բացահայտվում, պնդում են ՌԴ ՔԿ-ում: Փոխանցում է newsru.com-ը:
‘