‘Զուրաբյան. ՏՄՊՊՀ-ն առաջարկում է քաղցկեղը բուժել «պարացետամոլի» միջոցով’

970

Հայաստանի տնտեսության մոտ 20%-ը պատկանում է մոնոպոլիաներին, ինչը Համաշխարհային Բանկի զեկույցի հեղինակները բարձր ցուցանիշ են համարում նախկին ԽՍՀՄ և Արևելյան Եվրոպայի երկրներում: Իսկ օլիգապոլիաները, համաձայն հետազոտության, վերահսկում են տնտեսության 67%-ը: Հետևաբար, Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արած հայտարարությունը մոնոպոլիաների դեմ պայքարի մասին, իրենից ներկայացնում է ընդամենը մի ողորմելի արդարացում: Այս մասին այսօր Հայաստանի խորհրդարանում հայտարարել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքերով, Հայաստանում պարենային ապրանքների գներն, ընդհանուր առմամբ, 17%-ով բարձր են ԱՊՀ մյուս երկրների համեմատ, իսկ հացը` 36%-ով: «Հայաստանը մահանոմ է մոնոպոլիստական պարազիտ քաղցկեղից: Իսկ եթե ավելի պատկերավոր արտահայտվենք, ապա Հանձնաժողովն առաջարկում է քաղցկեղը բուժել «պարացետամոլով»: Հանձնաժողովը փորձում է խաբել հանրությանը: Փորձում է բոլորիս խաբել տնտեսության մրցունակության ախտորոշման հարցում՝ մոնոպոլիաները գնահատելով 8.3%, իսկ օլիգապոլիաները` ընդամենը 25%: Հանձնաժողովի այդ  մեթոդաբանությունը կարող է ինչ-որ կերպ ազդել միայն կատարյալ միամիտների վրա»,-հայտարարել է Զուրաբյանը:

Նրա խոսքերով, համաձայն Հանձնաժողովի տվյալների, մոնոպոլիաների մասնաբաժինը տնտեսության մեջ նվազել է, քանի որ 2010 թվականին այն եղել է 56%, 2012-ին` 22%, իսկ 2013 թվականին կազմել է 12%, սակայն, ոչ մի բացատրություն չկա այն մասին, թե ուսումնասիրությունների համար որ շուկաներն են ընտրվել, և արդյո՞ք Հանձնաժողովն ուշադրություն է դարձրել սպառման ամենալայն, մասնավորապես` շաքարի, հացահատկի, վառելիքի շուկաներին:

«Այս ամենը շառլատանությունից բացի այլ կերպ չի կարելի անվանել: Նշվում է, որ մրցունակության մակարդակով մենք, իբր, անցել ենք Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից և Ռումինիայից: Դա զառանցանք է: Պարազիտ-օլիգարխները խոնարհ Կենտրոնական բանկի օգնությամբ բարձրացնում են դրամի գինը՝  արհեստականորեն բարձրացնելով նաև ապրանքների գները, շահույթ ապահովելով մի խումբ իշխանավոր-հարուստների համար»,-ասել է խմբակցության ղեկավարը: 

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում հայտնաբերվել է ավտոմեքենա, ուրում եղել է Վրաստանի քաղաքացու դիակ’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Դա հանցագործություն է, որի համար երբեւէ պատասխանատվություն կրելու եք. Տեսանյութ’