‘Համանախագահները հանդիպել են Սերժ Սարգսյանին’

1392

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:  Ըստ President.am-ի հանդիպման ժամանակ համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների տպավորությունները և Սարգսյանի հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետագա քայլերին վերաբերող հարցեր: Սարգսյանն ու  համանախագահներն անդրադարձել են նաև Հայաստանի հետ սահմանին և Ադրբեջանի ու Ղարաբաղի շփման գծում հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերին՝ նման միջադեպերը մտահոգիչ համարելով բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար: 
 

 

Նախորդ հոդվածը‘Օլիմպիադայի մեկնարկից առաջ գեյ-ակտիվիստները բողոքի ցույցեր են անցկացնում’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանում հրապարակել են Հռոմի պապի գրառումները՝ հակառակ իր կամքի’