‘
Կիևում Ավստրիայի դեսպանությունը հերքել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի, երկրի վարչապետի պաշտոնակատար Սերգեյ Արբուզովի և Ուկրաիանայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևի՝ ավստրիական անձնագիր ունենալու վերաբերյալ տեղեկատվությունը, այսօր հաղորդել է УНИАН գործակալությունը:
Նախորդ օրը լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, թե Եվրախորհրդարանում «կանաչների» խմբի համանախագահ Ռեբեկա Հարմսը հայտարարել է, որ հիշյալ քաղաքական գործիչներն ավստրիկան անձնագրեր ունեն: Ավելի ուշ կուսակցութայն մեկ այլ ներկայացուցիչ նշել էր, թե Հարմսն ընդամենը ենթադրել է, այլ ոչ թե պնդել, որ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները Ավստրիայի անձնագիր ունեն: Փոխանցում է ria.ru-ն:
‘