‘
Աստվածաշնչի հետազոտության բրիտանական ընկերության հարցման արդյունքներով պարզվել է, որ չափահաս բրիտանացիների մի ամբողջ շերտ չի կարողանում իրարից զանազանել հոլիվուդյան բլոկբաստերն ու Հին կտակարանը: Կազմակերպության անցկացրած հարցման արդյունքներով՝ հարցվածների մոտավորապես 25 %-ը հայտարարել է, թե Սուպերմենը բիբլիական հերոս է, հաղորդում է Mirror-ը: Մեկ երրորդի կարծիքով՝ Հարի Փոթերի սյուժեն կրոնական հիմք ունի, ևս մեկ երրորդը չգիտի, որ Ադամն ու Եվան աստվածաշնչյան կերպարներ են: Սողոմոն թագավորի մասին չի լսել հետազոտվող տասը մասնակցից ինը, իսկ տասից վեցը չի իմացել այն պատմությունը, թե ինչպես է Հիսուսը հինգ հազար մարդու կերակրել հինգ հացով և երկու ձկներով:
Աստվածաշնչի ուսումնասիրության բրիտանական ընկերության ներկայացուցիչների կարծիքով՝ Սուրբ գրքի հիմքերն իմանալն անհրաժեշտ է երկրի բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց կրոնական համոզմունքներից: «Մեզ անհրաժեշտ է հիշողության մեջ պահել այդ պատմությունները, և կարևոր չէ՝ մենք հավատացյա՞լ ենք, թե՞ ոչ… Դա մեր մշակույթ ու մեր պատմությունն է, որոնք պետք է իմանալ՝ մեր անցյալն ու ապագան հասկանալու համար»,- հայտարարել է այդ կազմակերպության ներկայացուցիչը: Փոխանցում է vesti.ru-ն:
‘