‘
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի դրամական միջոցները 2013-ի վերջում նվազել են. տարվա սկզբում նա ունեցել է 450 հազար դրամ, իսկ տարվա վերջում դրանք կրճատվել են` հասնելով 300 հազար դրամի, Panorama.am-ը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնում Արեյանի աշխատանքի վարձատրությունից ստացված տարեկան եկամուտը կազմում է 4 մլն 631 հազար 927 դրամ:
Նշենք, որ Արեյանը Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում է դեռ 2009 թվականից և դեռ հենց այն ժամանակ նա մեկ անշարժ գույք է հայտարարագրել: Շարժական գույք, արժեթղթեր կամ այլ ներդրումներ, պարոն Արեյանը չի հայտարարագրել:
Առավել ուշագրավ են Կամո Արեյանի տիկնոջ` Արմենուհի Հարությունյանի եկամուտները, որոնք գերազանցում են ամուսնու հայտարարագրած ունեցվածքը: Տիկինը դեռ 2011-ին հայտարարագրել էր երկու անշարժ գույք, մեկ շարժական գույք` ավտոմեքենա «Hundai Tucson ix35» մակնիշի, որը 2013-ի հայտարարագրում չի նշվում (ՀՀ օրենսդրությամբ այդպես է-հեղ.):
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
‘