‘Նազարբաևը չի բացառել, որ կարող է նախագահի թեկնածու առաջադրվել 5-րդ անգամ’

925

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ 2016 թվականին կորոշի պայքարելու է արդյոք նախագահի աթոռի համար 5-րդ անգամ:

 «Ես ընտրվել եմ մինչև 2016 թ. վերջը, ժամանակը կգա կխոսենք»,- պատասխանելով հարցին, թե առաջադրելու է իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններին, ասել Ղազախստանի նախագահը:

Հիշեցնենք, որ 2013 թ. Նազարբաևը հայտարարել էր, որ ցանկանում խաղաղ փոխանցել իշխանությունը, սակայն չի հստակեցրել, թե երբ է պատրաստվում դա անել և ով կարող է զբաղեցնել նախագահի պաշտոնը:

Նշենք նաև, որ Նազարբաևը ղեկավարում է Ղազախստանը 1989 թվականից, երբ նա դարձել է հանրապետության Կոմկուսի առաջին քարտուղար: Նախագահի պաշտոնը նա զբաղեցնում է 1991թ. դեկտեմբերի 10-ից: Նազարբաևի առաջին նախագահական ժամկետը երկարաձգվել է 5 տարով 1995թ. տեղի ունեցած հանրաքվեին: Նազարբաևը վերընտրվել է 1999, 2005 և 2010 թվականներին: Ղազախստանի սահմանադրության համաձայն, մի մարդը չի կարող երկրի նախագահ ընտրվել երկու անգամից ավել, սակայն այս սահմանափակումը չի տարածվում անձամբ Նազարբաևի վրա: 2016թ. Նազարբաևը կդառնա 76 տարեկան:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ ջահելների մայրամուտը. «լավ տղուց»՝ Սաքուլիկ ու Հայկուլիկ ‘