‘ՃՏՊ Գառնի գյուղում. կան տուժածներ’

835

Փետրվարի 13-ին, ժամը 22.09-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 33 ՕՕ 670 և «ԿամԱԶ» մակնիշի 29 UL 078 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1981 թ. ծնված Ա. Ռ., 1957 թ. ծնված Ս. Ռ. և 1985 թ. Ժ. Ս. հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողճական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Նախորդ հոդվածը‘Փետրվարի 16-ին հնարավոր են թույլ տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Բեռնատարը դուրս է եկել ճա­նապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից լիճը’