‘
Վերջին շրջանում լուրջ դժգոհություններ և լարվածություն է առաջացել դեղորայքի շուկայում: Այս շուկայում աշխատող գործարարները մեկը մյուսի ետևից կանգնում են սնանկացման փաստի առաջ: Տարածված լուրերի համաձայն, Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն, սկսել է կեղծել մեծ թվով նոր դեղամիջոցներ և դրանք դենպինգային գներով վաճառվում է դեղատներում:
Մեծ է դժգոհությունները դեղատներում. բազմաթիվ քաղաքացիներ անօգուտ «բուժումներից» հետո վերադառնում են դեղատներ և հաշիվ պահանջում` թանկ գներով կավիճ և այլ նութեր ստանալու համար: Շրջանառող լուրերի համաձայն, դժգոհություններ կան նաև բանակում, պետպատվերի շրջանակներում բուժմասեր և հոսպիտալներ մատակարարվող դեղամիջոցների որակը էապես նվազել է:
Դեղորայքի շուկայում տեսակետ է շրջանառվում, թե կեղծ դեղորայքի ծավալները վերջին շրջանում կտրուկ մեծացել են հատուկ այդ նպատակով ստեղծված նոր «գործարանի» շահագործմամբ: Որոշ լուրերի համաձայն՝ այդ գործարանը գտնվում է Հայաստանի տարածքից դուրս:
‘