‘
Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում ոստիկանությունը բերման է ենթարկելտարադրամի արժեզրկման կապակցությամբ իրենց դժգոհությունը հայտնող ցուցարարներին:
Իրավապահ մարմինների կողմից ձերբակալված անձանց ընհանուր թիվը կազմում է մոտ 30 մարդ: Այս մասին իր Թվիթերյան էջում գրում է լրագրող Դինա Բայդիլդաեւան ՝ նշելով, որ ոստիկանությունը հիմնականում ձերբակալել է բողոքի ակցիայի ամենաակտիվ մասնակիցներին:
Միջոցառմանը ընդհանուր առմամբ մասնակցում էր մոտ 100 մարդ: Հանրահավաքը սկիզբ է առել Հանրապետական պալատի շենքի դիմաց. ակտիվիստները փորձել են ներս մտնել՝ ներթափանցելով մետաղյա ցանկապատների միջով, մինչդեռ ոստիկանությանը հաջողվել է կանխել գործողությունները: Այնուհետեւ ակցիայի մասնակիցների քանակը կտրուկ ավելացել է եւ նրանք շարժվել են դեպի կառավարության շենք՝ վանկարկելով «Առա՛ջ, Ղաղախստան»: Փոխանցում է Lenta.ru-ն:
‘