‘Օդեսայի մարզխորհրդի ղեկավարի առաջին տեղակալը հրաժարական է ներկայացրել եւ լքել Ռեգիոնների կուսակցությունը. Տեսանյութ’

877

Օդեսայի մարզային խորհրդի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գոնչարենկոն հրաժարական է ներկայացրել եւ լքել իշխող Ռեգիոնների կուսակցությունը: Գոնչարենկոն հանդես է եկել հատուկ տեսաուղերձով:

«Կիեւում երեկ տեղի ունեցած իրադարձությունները շոկ էին: Երկրում քաղաքացիական պատերազմ է սկսվում: Ինչպես լինում է ցանկացած հակամարտության ժամանակ, մեղավոր են երկու կողմերը: Կուսակցությունում շատ պարկեշտ մարդիկ կան, բայց ցավոք՝ նրանց ձայնը ոչ ոք չի լսում: Դիմում եմ ձեզ բոլորիդ՝ մի՛ վախեցեք: Երկիրը տանում են աղետի, եւ այդ աղետը դիպելու է Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին: Եւ այդ պատճառով էլ՝ ես այլեւս չեմ կարող մնալ իշխանության մեջ: Ես ՌԿ-ից դուրս գալու եւ մարզային խորհրդի ղեկավարի տեղակալի պաշտոնս թողնելու որոշում եմ կայացրել»,- հայտարարել է Գոնչարենկոն:

Նշենք, որ այսօր Ռեգիոնների կուսակցությունը լքել են նաեւ խորհրդարանի երկու պատգամավորներ՝ Օլեգ Բարանը եւ Յուրի Բալգոդարը: 

Նախորդ հոդվածը‘Երգչուհի Ռուսլանան Կիեւի դեպքերի հարցով մեկնել է Բրյուսել եւ սպառնում է հացադուլ սկսել. Ֆոտոշարք ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ուկրաինացի պաշտոնյաներին նոր պատժամիջոցներով է սպառնում’