‘
Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի ԱԳ նախարարները՝ Լորան Ֆաբիուսը, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Ռադոսլավ Սիկորսկին բանակցություններ են վարում ուկրաինական ընդդիմության հետ: Այդ մասին Թվիթթերի իր էջում գրել է Գերմանիայի ԱԳ նախարարը: ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները մտադիր են այսօր քննարկել Ուկրաինայում տեղի ունեցող բռնությունների հետ առնչություն ունեցող չինովնիկների հանդեպ ֆինանսական պատժամիջոցներ եւ վիզային սահմանափակումներ կիրառելու հարցը: Այսօր Ֆաբիուսը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ: Հայտնում է РИА-ն:
‘