‘ԱԺ-ն՝ Լեւոն Զուրաբյանի առաջարկով հարգեց Ուկրաինայում զոհվածների հիշատակը. Տեսանյութ’

1291

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայում իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառման արդյունքում տասնյակ զոհվածների հիշատակը: «Մահաբեր ուժի կիրառումը իշխնանության կողմից մեծ չարիք է, եւ մենք պարտավոր են պառլամենտում ոտնկայս հարգել նրանց հիշատակը»,- նշեց Զուրաբյանը: Զուրաբյանը նշեց, որ դրանով նաեւ ցույց կտրվի, որ «սա մեզ համար անընդունելի ու դատապարտելի չարիք է»: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը դեմ չէ, որ հարգեն բոլոր զոհերի, այդ թվում՝ զոհված ոստիկանների հիշատակը. «Ես խնդրում եմ խորհրդարանին՝ գնալ ընդառաջ ու հարգել»:  ԱԺ պատգամավորները ոտքի ելան եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: 

Նախորդ հոդվածը‘«Ղալլաթ ես անում, չաթլախ». Ռուստամյանը` Հրայր Թովմասյանին (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Կիեւում բժշկական օգնության է դիմել 675 մարդ’