‘
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին «շատ վատ» է վերաբերվում: «Այն, որ մարդիկ են զոհվում, չի կարող լավ լինել որեւէ երկրի համար», — ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամյանը:
Միեւնույն ժամանակ, Աբրահամյանը խուսափեց Ուկրաինայում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները համեմատել 2008-ի Մարտի 1-ի հետ: «Դա շատ վատ բան է, եկեք որեւէ բանի հետ չհամեմատենք, եկեք լավ բաներից խոսենք, լավ ծրագրերով առաջ գնանք», — նշեց նա: Աբրահամյանը նաեւ հրաժարվեց կարծիք հայտնել, թե որքանո՞վ Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը կարող է անդրադառնալ Հայաստանում տիրող իրավիճակի վրա: «Ես կանխատեսումներով չեմ զբաղվում», — ասաց նա:
‘