‘Ինչպես իմանալ Հայաստանի հավաքականի մարզչի անունը’

1118

Նրանք, ովքեր ցանկանում են իմանալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի անունը, թող փետրվարի 28-ին, ժամը 21:00-ին դիտեն «Արմենիա» հեռուստաալիքի «Ֆուտբոլային ժամ» հաղորդումը: Մինչև Ռուսաստանի հետ ընկերական հանդիպումը, որը տեղի կունենա մարտի 5-ին՝ Կրասնոդարում, մնացել է մեկ շաբաթից քիչ ժամանակ, իսկ Հայաստանի հավաքականի մարզչի անունը, ինչպես նաև հավաքականի կազմը դեռ անհայտ են: Նշենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված է I խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Սերբիայի, Ալբանիայի և Դանիայի, ինչպես նաև Ֆրանսիայի հավաքականները. վերջինս նաև ԵՎՐՈ-2016-ի տանտերն է: 

Նախորդ հոդվածը‘« Դ!ԵՄ ԵՄ». Մարտի 1-ին հանրային քննարկումը տեղի չի ունենա’
Հաջորդ հոդվածը‘Երևանում նշվելու է Խաչատրյանի անվան եռյակի 15 — ամյակը’