‘Ծխողների 10 ամենատարածված արդարացումները’

1103

Մեր օրերում ծխելն ավելի թանկ, հատպակես եվրոպական երկրներում,  և շատ ավելի վտանգավոր է առողջության համար, քան 50 տարի առաջ:

Ամերիկացի գիտնականների հետազոտության համաձայն` ժամանակակից ծխախոտներն ավելի մեծ հավանականությամբ, քան նախկինում, կարող են բերել վտանգավոր հիվանդությունների: Զեկույցի համաձայն՝ 2014-ին ծխախոտից պատճառով առաջացած հիվանդությունների պատճառով կարող է մահանալ ավելի քան կես միլիոն մարդ: Եվ չնայած այս ամենի ամեն օր, ավելի քան 3200 մարդ ծխում է իր առաջին ծխախոտը, ձեռք բերելով կախվածություն, որից մեղմ ասած բարդ է ձերբազատվելը:

Տեսնենք թե որ արտահայտությունն են ամենից շատ կիրառում ծխողները արդարացնելու համար իրենց կամ փորձելով կոծկել իրենց կախվածության աստիճանը:

«Ես կթողնեմ ծխելը շուտով, ուղղակի մի փոքր էլ հաճույքի համար կծխեմ և կթարգեմ ծխելը»: Այսպես արտահայտվել է թերևս յուրաքանչյուրը ով փորձել է պատրանք ստեղծել, թե շուտով ավարտելու է իր երկար ձգվող «սիրավեպը»:

«Ես բազմաթիվ խնդիրներ ունեմ, ծխախոտը այն եզակի բաներից է (կամ միակն է) որը ինձ կարող է օգնել լիցքաթափվել»: Հերթական առասպել այն մասին, որ ծխելը օգնում է լիցքաթափվել կամ օգնում է հաղթահարել նյարդայնածությունը:

«Իմ շրջապատում, բոլորը ծխում են, ինչպես է հնարավոր թարգել ծխելը նման միջավայրում»: «Ծխելը օգնում է կենտրոնանալ աշխատանքի ժամանակ, երբ բոլորը ունակ են քեզ շեղելու քո գործից»: «Շնողներս ծխում են և ծխախոտի նկատմամբ կախվածությունը ես ձեռք եմ բերել ակամա»: Արտահայտություններ որոնք պարզապես միտված են ատասխանատվությունը ուրիշների վրա բարդելուն:

«Ով չի ծխում և ալկոհոլ չի օգտագործում, զբաղվում է շատ ավելի վնասակար գործերով»: Հնարավոր է այս պնդումը ամենամոտն է իրականությանը, բայց խնդիրը այն է որ այն չի հիմնավորում որ կարելի է շարունակել ծխել:

«Ես այժմ միայն շատ թույլ ծխախոտներ եմ օգտագործում, որոնք առողջությանս չեն վնասում»: Սա տևում է երևի թե ամենից շատը մեկ ամիս, հետագայում այս միտքը արտահայտողները կրկին վերադառնում են իրենց իրական «սիրո» մոտ:

«Թարգեմ, ծխելը և ինչով պետք է զբաղվեմ», և իհարկե «Եթե այլընտրանք լիներ, ես կթարգեի»: Ծխախոտը ստեղծվել է մարդու կողմից, և եթե սա հիշենք ուրեմն յուրաքանչյուրն ունակ է ինքն իր համար այլընտրանք հորինել և չսպասել թե երբ են «արարիչները» փրկելու իրենց կյանքը:

 «Ապացուցված է որ ծխելը օգնում է նիհարելուն»: Նախ դա հիմնավորված չէ և երկրորդ ոչ ոք չի պնդում որ գիրանալը ավելի մեծ վնաս կարող է հասցնել, քան նիկոտինը:

Նախորդ հոդվածը‘Էրեբունիում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի շվեյցարացի ուսանողների եւ գիտնականների նկատմամբ’