‘ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է կոտորածը Չինաստանում, որի արդյունքում զոհվել է 29 մարդ’

933

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է մարտի 1-ին չինական Կունմին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը և ընդգծել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Չինական լրատվամիջոցների տվյալներով՝ անհայտ անձանց սևազգեստ խումբը, դանակներով զինված, Կունմինի կայարանում հարձակվել է մարդկանց վրա և սկսել դանակներով անկանոն հարվածներ հասցնել՝ ով պատահի, ինչի հետևանքով 29 մարդ սպանվել է, ևս 130 վիրավորվել են:

Չինական իշխանությունները ողբերգությունն անվանել են ահաբեկչական գործողություն: Մամուլի տեղեկություններով՝ ոստիկանությունը գնդակահարել է ահաբեկիչների առնվազն մեկ քառորդին: Չինաստանի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են երկրի հյուսիսարևելյան Սինցզյան-Ույգուրյան ինքնավարության անջատողականների վրա, հաղորդել է Риа Новости-ն: Չինական իշխանությունների գնահատականով՝ այդ շրջանի տարածքում, գործում է  «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» ծայրահեղական խմբավորումը, որին Պեկինը դասում է ահաբեկչական կազմակերպությունների շարքը: Ինչպես կիրակի գիշերը հաղորդել են Կունմինի վարչակազմի ներկայացուցիչները, դեպքի վայրում հայտնաբերվել են ահաբեկչությանը անջատողականների մասնակցության ապացույցներ: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի և Մոլդովայի միջև կգործի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ’
Հաջորդ հոդվածը‘Կայսրության սխալը. Հայտնի ռուսաստանցիները՝ Ղրիմում ՌԴ-ի ագրեսիայի մասին’