‘
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ Մեժիգորիեի նստավայրում, բացի կաշառքների և նստավայրի կահավորման համար առասպելական գումարներ ծախսելու վերաբերյալ փաստաթղթերից, հայտնաբերվել են նաև սոցիալական ցանցերի օգտատերերին լրտեսելու ապացույցներ:
Yanukovychleaks.org թիմը հրապարակել է նախկին նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Կոնստանտին Կոբզարի փաստաթղթերը: Կոբզարն ամեն օր ԶԼՄ-ների և երկրում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ ստացել է տեղեկություններ, նրա ենթականերն ամեն օր ներկայացրել են սոցիալական կայքերում եղած մեկնաբանությունները և ամեն օր հաշվետվություններ կազմել հնչող սպառնալիքների վերաբերյալ, հատուկ ուշադրություն է դարձվել Մեժիգորիեի շրջանում բողոքի դրսևորումներին:
«Чесно» կայքի լրագրողը հայտնել է, որ տեսել է համանման փաստաթղթեր, որոնք վերաբերել են Facebook-ի օգտատերերին:
‘