‘
Վենեսուելայի ընդդիմադիր դաշինքը կոչ է արել ցույցեր չանցկացնել նախագահ Ուգո Չավեսի մահվան տարելիցին՝ մարտի 5-ին՝ դրանով իսկ իրենց հարգանքի տուրքը մատուցելով հանգուցյալի կողմնակիցներին, հաղորդել է Bloomberg գործակալությունը: Սակայն, ընդդիմադիր ուսանողների առաջնորդ Գաբի Արելիանոն հայտարարել է, որ իր համախոհները փոքրիկ երթ կանցկացնեն Կարակասում, իսկ ավելի զանգվածային ակցիաները կվերսկսվեն մեկ օր անց, փոխանցում է Reuters-ը:
Այսօր Կարակասում իշխանությունները մի քանի հանդիսավոր միջոցառում են կազմակերպել ի հիշատակ անցյալ տարվա մարտի 5-ին վախճանված Ուգո Չավեսի: Սպասվում է, որ Վենեսուելայի հանգուցյալ առաջնորդի պատվին ռազմական շքերթին ներկա կլինեն Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն և Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը: Միջոցառումների մի մասը կանցկացվի Հեղափոխության թանգարանում, որտեղ հուղարկավորված է Չավեսը` փոխանցում է lenta.ru-ն:
‘