‘
«Չորրորդ իշխանություն»-ը լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.
Բանից պարզվում է՝ 2013թ․ նախագահի աշխատակազմը 60 միլիոն դրամ է տրամադրել 18 հասարակական կազմակերպությունների՝ ծխելու դեմ պայքարելու համար։ Այդ 60 միլիոնից 10 միլիոնը տրամադրվել է 4 կազմակերպությունների, որոնք ոչ միայն ոչինչ չեն արել, այլև հայտնի չէ՝ գոյություն ունե՞ն, թե ոչ։
«ՉԻ» — Փաստաթղթերով այդ կազմակերպություններն , իհարկե, գոյություն ունեն և գրանցված են հանրահայտ ՄԻԱԿ կուսակցության անդամների անուններով։ Ավելին՝ վստահ ենք, որ նրանք ընդհատակյա դաժան պայքար են մղում ծխելու դեմ։ Հետո՞ ինչ, որ այդ հ/կ-ները հայտնաբերել հնարավոր չէ։ Բելառուս պարտիզաններին նույնպես հայտնաբերելը դժվար էր, բայց նրանք լավ էլ պայքարում էին ֆաշիստական զորքերի դեմ։
Եվ այնուամենայնիվ՝ ծխելու դեմ հերոսական պայքարի առանձին դրվագներ հայտնի են։ Ականատեսների վկայությամբ՝ այդ կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը մի անգամ սրճարան մտնելով և ծխախոտի հոտ զգալով՝ ասել է «յախք», իսկ մի ուրիշը երթուղայինում բացել է լուսամուտը։ Համաձայնեք՝ քիչ բան չէ ընդամենը 10 միլիոնանոց ֆինանսավորման համար։
Իսկ ընդհանրապես՝ ծխելու դեմ պայքարի համար նախագահականն ամեն տարի հատկացնում է 100 միլիոն դրամ։ Հասկանալի է՝ տրամադրում է Կարեն Ավագյանին։ Այնպես, որ «Փուչիկ Կարենը» առաջիկայում կարող է նոր մականուն ունենալ՝ «Բիչոկ Կարեն»:
Մանրամասներըˋ թերթի այսօրվա համարում:
‘