‘Երևանում հնարավոր է «տոնական» անձրև’

1204

Հանրապետության տարածքում`
 
Մարտի 8-ին առանձին շրջաններում, 10-ին երեկոյան ժամերին, 11-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, մարտի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում`15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով, 9-ի ցերեկը կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով

 
 
Երևանում՝
 
Մարտի 8-ին հնարավոր է, 10-ին երեկոյան ժամերին, 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
Երևանի մարտի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 20.50C (1999թ)

• Օդի նվազագույն ջերմաստիճան -13.90C (1985թ)

• Օդի միջին օրական ջերմաստիճան  3.90C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

Նախորդ հոդվածը‘«Անհապաղ պատասխանատվություն է պահանջում Ս. Օհանյանից և Յու. Խաչատուրովից»’
Հաջորդ հոդվածը‘Երևանում հնարավոր է «տոնական» անձրև’