‘Եւս մի ինքնասպանության փորձ Կիեւյան կամրջից’

846

Այսօր, ժամը 07.42-ին, ԱԻ նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից:

Մինչ ԱԻՆ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության աշխատակիցները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նշենք, որ նման դեպք տեղի է ունեցել նաև երեկ, երբ ժամը 13.15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա անհավասարակշիռ վիճակում գտնվող երիտասարդը փորձում է ինքնասպան լինել:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

ՃԿԿ օպերատիվ խումբը և ոստիկանության աշխատակիցները կանխել են Ղ. Գ.-ի ինքնասպանության փորձը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանի «մաքրաթաթիկ» օգնականները ‘
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին’