‘
Գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբի կիսապաշտպան Դիեգոն իր հիացմունքն է հայտնել, որ նախորդ շաբաթ թիմի գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը պաշտոնանկ է արվել: Այժմ «Վոլֆսբուրգին» ժամանակավորապես ղեկավարում է Լորենց Գյուտներ-Կոստները:
«Մագատի հեռանալուց հետո մենք վերջապես մեզ ազատ զգացինք: Այժմ մենք չենք վախենա որեւէ սխալ անել, ինչպես իր օրոք էր: Մենք ուժեղ թիմ ենք, սակայն մարզիչի գործոնի պատճառով չէինք կարողանում լիարժեք օգտագործել մեր ներուժը: Այժմ մենք ազատվել ենք Մագատի բռնապետությունից. դա գերազանց է»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում TMW-ն:
Նշենք, որ Մագատի պաշտոնանկությունից հետո Գերմանիայի Բունդեսլիգայի իր առաջին խաղում «Վոլսֆբուրգը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Ֆորտունային» եւ լքեց մրցաշարային աղյուսակի վերջին տեղը:
‘